Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ մեկնարկում
21 Փետրվար 2025

Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ մեկնարկում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի մեկնարկում այսօր սեփական հարկի տակ ընդունել է Լիխտենշտեյնի հավաքականին և 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Հայաստանի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լառա Կազանջյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան և Աննա Դալլաքյանը: Վերջինս անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:

Հանդիպումը կայացել է Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում:

Ազգերի լիգայի շրջանակում հաջորդ հանդիպումն Արտակ Ադամյանի սաները կանցկացնեն փետրվարի 25-ին՝ Արմավիրում հյուընկալելով Ղազախստանի հավաքականին:

 

 

Նախորդ հոդվածը
Վանը ներկայացրել է նորեկին
Հաջորդ հոդվածը
Հայաստան-Լիխտենշտեյն. Կանանց հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու առաջին հեթ-տրիկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։