Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ցրվենա Զվեզդան հաղթեց Սերբիայի գլխավոր դերբիում․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
20 Սեպտեմբեր 2025

Ցրվենա Զվեզդան հաղթեց Սերբիայի գլխավոր դերբիում․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Սերբիայի առաջնության 9-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր «Պարտիզանին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 2-րդ կեսի մեկնարկին։

Հայ պաշտպանն 1-ին կեսին ավելացրած 2-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Սերբիայի գործող չեմպիոնը, որն այս մրցաշրջանում 7 խաղ է անցկացրել ներքին առաջնությունում, դեռևս միավորներ չի կորցրել ու 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում Տիկնիզյանն ու թիմակիցները կընդունեն «Ռադնիչկիին», բայց մինչ այդ հանդիպում կանցկացնեն «Սելթիկի» հետ՝ Եվրոպա լիգայի լիգայի փուլում։

Նախորդ հոդվածը
Լեգիան ու Ռակուվը ոչ-ոքի խաղացին․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։