Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
World challenge cup . Համլետ Մանուկյանը՝ արծաթե մեդալակիր
15 Սեպտեմբեր 2025

World challenge cup . Համլետ Մանուկյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում:

Մանուկյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նժույգ թափեր մարզագործիքի վրա նաև կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) և Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

Նախորդ հոդվածը
Բորուսիան պարտվեց․ Ռանոսը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը հայտարարում է ընդունելություն

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։