BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Յուվենտուսը գոլառատ խաղում հաղթանակ կորզեց․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
13 Սեպտեմբեր 2025

Յուվենտուսը գոլառատ խաղում հաղթանակ կորզեց․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Յուվենտուսին»։

Հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Լոյդ Քելին՝ 14-րդ րոպեին։ 30-րդ րոպեին Հական Չալհանօղլուն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 8 րոպե անց Կենան Յիլդիզը կրկին առաջ մղեց թուրինյան ակումբին։ 65-րդ րոպեին Չալհանօղլուն կրկին վերականգնեց հաշվի հավասարությունը՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Չալհանօղլուի գոլից շուրջ 10 րոպե անց Մարկուս Թյուրամն առաջ մղեց «Ինտերին», սակայն 82-րդ րոպեին Մարկուս Թյուրամի եղբայրը՝ Կեֆրեն Թյուրամը, վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Վասիլյե Ադժիչը հեռահար հարվածով հաղթանակ կորզեց «Յուվենտուսի» համար։ Այս մրցաշրջանում սա Չեռնոգորիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի 1-ին հանդիպումն էր թուրինյան ակումբի կազմում։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝



Հաջորդ տուրում «Ինտերի» մրցակիցը «Սասուոլոն» է, բայց մինչ այդ Մխիթարյանն ու թիմակիցները կմեկնեն Նիդերլանդներ, որտեղ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 1-ին տուրում կմրցեն «Այաքսի» դեմ։

Նախորդ հոդվածը
Արման Անդրեասյանը զիջեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Դավիթ Եղիազարյանը՝ ֆուտբոլի Եվրոպայի լրագրողների առաջնության լավագույն խաղացող, Հովհաննես Մամբրեյանը՝ լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։