BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ալաշկերտը հերթական հաղթանակը տոնեց
13 Սեպտեմբեր 2025

Ալաշկերտը հերթական հաղթանակը տոնեց

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին ու հաղթեց 3։1 հաշվով։

Հանդիպման հաշիվն 8-րդ րոպեին բացեց Կաիո Էնրիկեն՝ բացելով իր գոլերի թիվն «Ալաշկերտում»։ 26-րդ րոպեին Մոմո Տուրեն կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ 62-րդ րոպեին Կարեն Նալբանդյան դիպուկ իրացնելով 11-մետրանոցը՝ խփեց իր թիմի 3-րդ գոլը։

88-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը խփեց իր թիմի միակ գոլը։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ԲԿՄԱ-ն 6 միավորով 6-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», իսկ «Շիրակը» 4։2 հաշվով առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ։

Վաղը կկայանա «Նոա»-«Փյունիկ» ու «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները, որոնք կմեկնարկեն 19։00-ին։

Նախորդ հոդվածը
Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի լրագրողների առաջնության հաղթող
Հաջորդ հոդվածը
18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։