Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Այսօր կկայանա Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը
20 Փետրվար 2025

Այսօր կկայանա Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ պատվավոր տիտղոսը կվիճարկեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

Հիշեցնենք, որ պատմության մեջ Հայաստանի սուպերգավաթին ամենաշատը տիրացել է «Փյունիկը»՝ 10 անգամ։ 
 
Հանդիպման մրցավարն է Յուրա Մահտեսյանը, նրան կօգնեն Խաչատուր Հովհաննիսյանը և Խաչիկ Զախարյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը: 

ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը:

Նախորդ հոդվածը
Արարատի պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Կիպրոս
Հաջորդ հոդվածը
Առատ ձյուն Երևանում․ Կհետաձգվի՞ սուպերգավաթային հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։