Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սպերցյանը Կրասնոդարի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ
12 Սեպտեմբեր 2025

Սպերցյանը Կրասնոդարի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչել է «Կրասնոդարի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած յոթ պաշտոնական խաղերում Սպերցյանը կատարել է 10 գոլային գործողություն՝ չորս գոլ և վեց գոլային փոխանցում։

ՌՊԼ-ի նախորդ յոթ տուրերի արդյունքներով՝ «Կրասնոդարը» 16 միավորով առաջին տեղում է, սակայն երկրորդ-չորրորդ տեղերի միջև տարբերությունը ընդամենը մեկ միավոր է։

Յոթերորդ տուրում «ցուլերը» ոչ-ոքի են խաղացել մրցաշարի մեկ այլ ֆավորիտի՝ ԲԿՄԱ-ի հետ (1:1)։ Ութերորդ տուրում «Կրասնոդարը» կհյուրընկալի Տոլյատիի «Ակրոնին»։
 
 
 
 

Նախորդ հոդվածը
Գանձասար-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայտնի են հայ ազատոճայինների մրցակիցները աշխարհի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։