Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
ՀՖՖ-ն հայտարարում է VAR համակարգի օպերատորների ընդունելություն
12 Սեպտեմբեր 2025

ՀՖՖ-ն հայտարարում է VAR համակարգի օպերատորների ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է VAR համակարգի օպերատորների ընդունելություն, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում։

VAR համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատելու VAR համակարգի կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում։ Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։
 
Աշխատանքային պարտականություններ․

  • Մարզադաշտերում և VAR կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում
  • Գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում
  • Խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ
  • Համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի, մարզադաշտի պաշտոնյաների և հեռարձակողների հետ
  • Աշխատանք VAR համակարգի կենտրոնում մրցավարների հետ, Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Գավաթի Խաղարկության խաղերի սպասարկում
  • Անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների իրազեկում
  • Սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում

 Հայտերը կարող եք ուղարկել referee@ffa.am էլ. հասցեին։

Նախորդ հոդվածը
Արարատի ֆուտբոլիստը ծնկի բարդ, եռակի վիրահատության է ենթարկվել
Հաջորդ հոդվածը
ՀՊԼ. միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո մեկնարկում է 6-րդ տուրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։