BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)
08 Սեպտեմբեր 2025

Կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում՝ Իռլանդիայի դեմ խաղից առաջ։

Sportmedia.am-ը ներկա էր ազգային ընտրանու մարզմանը։ Տեսանյութը՝ այստեղ։

Նշենք, որ դարպասապահ Հենրի Ավագյանը չէր մարզվում ընդհանուր խմբի հետ։ Պատճառը Պորտուգալիայի դեմ կայացած խաղում ստացած վնասվածքն էր։

Ավելի վաղ Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը չէր մեկնել Շվեդիայի հետ արտագնա խաղին և մարզվում էր ազգային ընտրանու ընդհանուր խմբում, այսօր մարզում էր անցկացնում երիտասարդական հավաքականի կազմում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի 20։00-ին։ Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։

Հայաստանի Մ21 հավաքականն էլ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի 2-րդ տուրում կընդունի Լեհաստանի հասակակիցներին։ Այդ հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեկնարկը՝ 17։00-ին

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականը 2-րդ խաղում ևս զիջեց Ուզբեկստանի հասակակիցներին
Հաջորդ հոդվածը
Շիրակը նոր կիսապաշտպան ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։