Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայտնի է Բալեկյանի փոխարեն հավաքական հրավիրված ֆուտբոլիստի անունը
01 Սեպտեմբեր 2025

Հայտնի է Բալեկյանի փոխարեն հավաքական հրավիրված ֆուտբոլիստի անունը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։ Նրա փոխարեն Եղիշե Մելիքյանը հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանին:

22-ամյա ֆուտբոլիստը 14 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ21 հավաքականում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Սիմոյնանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է Fastex Պրեմիեր լիգայի 2 և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի 1 հանդիպման։

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան (ՖՈՏՈ)
Հաջորդ հոդվածը
Մինչ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։