Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գոռ Մկրտչյանը ստացել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մայրցամաքային մրցավարի որակավորում
01 Սեպտեմբեր 2025

Գոռ Մկրտչյանը ստացել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մայրցամաքային մրցավարի որակավորում

Օգոստոսի 15-19-ը Հորդանանի Ամման քաղաքում հաջողությամբ անցկացվել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մայրցամաքային և միջազգային մրցավարական քննություն՝ կազմակերպված Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի և Հորդանանի ձյուդոյի ֆեդերացիայի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին մրցավարների 50 թեկնածուներ Ասիայից և նրա սահմաններից դուրս։

Չորս օր տևած մանրակրկիտ տեսական և գործնական գիտելիքների գնահատումից հետո, ընդհանուր առմամբ 31 մրցավար ստացել է պաշտոնական որակավորում, որից 9-ը՝ ՁՄՖ միջազգային հեղինակավոր որակավորում և 22-ը՝ մայրցամաքային որակավորում։

Այս քննությունը կարևոր է տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող մրցավարների համալրման գործում:



Մրցավարական քննությանը հաջողությամբ մասնակցեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի սպորտային տնօրեն Գոռ Մկրտչյանը և ստացավ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մայրցամաքային մրցավարի որակավորում։

Նախորդ հոդվածը
Երկուական ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան (ՖՈՏՈ)

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։