BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ցրվենա Զվեզդային չհաջողվեց հաղթահարել Պաֆոսի արգելքը․ Տիկնիզյանի թիմը կխաղա ԵԼ-ի լիգայի փուլում
27 Օգոստոս 2025

Ցրվենա Զվեզդային չհաջողվեց հաղթահարել Պաֆոսի արգելքը․ Տիկնիզյանի թիմը կխաղա ԵԼ-ի լիգայի փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր «Պաֆոսին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Միրկո Իվանիչը՝ 60-րդ րոպեին։ 89-րդ րոպեին Ժաժան, տուգանայինի խաղարկումից հետո, վերականգնեց հաշվի հավասարությունը՝ ապահովելով Կիպրոսի չեմպիոնի հաղթանակը դիմակայությունում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 2։1 հաշվով՝ «Պաֆոսի» հաղթանակով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 88-րդ րոպեին նրա խախտումից տանտերերը վաստակեցին տուգանայինի իրավունք, որից լավ օգտվեց Ժաժան։

Այսպիսով, Սերբիայի չեմպիոնը հանդես կգա Եվրոպա լիգայի լիգայի փուլում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ որակավորման ուղիով Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգիր էին նվաճել նաև ղազախական «Կայրաթը» և նորվեգական «Բուդյո-Գլիմտը»։ Վաղը պարզ կդառնա եզրափակիչ փուլի մասնակից վերջին 4 թիմերի անունները։

Վերջին ուղեգրերը միմյան մեջ կբաշխեն հետևյալ զույգերը՝

«Բենֆիկա»-«Ֆեներբախչե» (0։0)
«Կոբենհագեն»-«Բազել» (1։1)
«Բրյուգե»-«Ռեյնջերս» (3։1)
«Ղարաբաղ»-«Ֆերենցվարոշ» (3։1)

Նախորդ հոդվածը
Իռլանդիայի հավաքականի հայտացուցակը Հունգարիայի և Հայաստանի հավաքականների հետ խաղերի համար
Հաջորդ հոդվածը
US Open. Էլինա Ավանեսյանը լքեց պայքարը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։