Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի լրագրողների հավաքականը նվաճել է հերթական տիտղոսը
26 Օգոստոս 2025

Հայաստանի լրագրողների հավաքականը նվաճել է հերթական տիտղոսը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը դարձել է ASL (Armenian Stars League) սիրողական մրցաշարի հաղթող։

Շրջանաձև ձևաչափով անցկացված մրցաշարում լրագրողների թիմը 23 խաղում վաստակել է 56 միավոր և գրավել առաջին տեղը` չեմպիոնությունն ապահովելով վերջին տուրում 11:0 հաշվով տարած վստահ հաղթանակի արդյունքում։

Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Հայաստանի լրագրողների հավաքականի հարձակվող Դավիթ Եղիազարյանը, որը դարձել է 27 գոլի հեղինակ։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը պատրաստվում է Լիտվայում սեպտեմբերի 12-13-ին կայանալիք լրագրողների միջազգային մրցաշարին, որը կանցկացվի 20-րդ անգամ։

Հայ լրագրողներն այդ մրցաշարի եռակի չեմպիոն ու բազմակի մրցանակակիր են։

Նախորդ հոդվածը
Ինտերը ջախջախեց Տորինոյին․ Մխիթարյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
US Open. Խաչանովը դուրս է եկել երկրորդ շրջան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։