BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Պարտվել ենք, բայց խաղը ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհին ենք․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
24 Օգոստոս 2025

Պարտվել ենք, բայց խաղը ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհին ենք․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» (0։1) հանդիպումից հետո, Գյումրին ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը խոսել է խաղի մասին․

«Ուժեղ մրցակցի հետ լավ ֆուտբոլ խաղացինք։ Ամբողջ խաղի ընթացքում լարված էինք։ Կարող էինք և՛ գոլ խփել, և՛ բաց թողնել։ Վերջում չիրացրինք մեր պահն ու պատժվեցինք՝ ֆուտբոլի դաժան օրենքն է։ Երկակի զգացողություն է, պարտվել ենք, բայց սառն ենք դատում ու մտածում ենք, թե ինչ ճանապարհ ենք բռնել ու այդ ճանապարհին ինչքան մոտ ենք, այդ զգացողությունը մեզ հույս ու հավատ է տալիս, որ նույն սկզբունքով շարունակենք։ Այսօր նորամուտը նշեց Գագիկ Հովհաննեսյանը, Վազգեն Սարգսյանը մեկնարկայինում էր։ Մեր ֆուտբոլիստներով, մեր դպրոցի սաներով։ Մենք իրենց հավատացել ենք, հավատում ենք, իսկ այսօրվա խաղը ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհին ենք։ Բարդ է թիմին այս իրավիճակից հանելը, բայց մենք մարզիչներով ամեն ինչ կանենք։ Պետք է արագ մոռանալ ու պատրաստվել մյուս հանդիպմանը», - նշել է մասնագետը։

Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը հեղինակել էր Արայիկ Էլոյանը՝ հիմնական ժամանակին ավելացրած 9-րդ րոպեին։

Նախորդ հոդվածը
Բորուսիան չհաղթեց առաջնության նորեկին․ Ռանոսը խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը մի շարք նոր ռեկորդներ է սահմանել Կրասնոդարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։