Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Աղբյուր․ Մադրիդի Ատլետիկոն կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ
23 Օգոստոս 2025

Աղբյուր․ Մադրիդի Ատլետիկոն կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ

Ատլետիկո Մադրիդը հետաքրքրություն է ցուցաբերել 25-ամյա հայ կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է transferfeed.com կայքը, իսպանական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, այս պահին, հնարավոր տրանսֆերի մասին կոնկրետ տեղեկություններ չկան։

Նշվում է, որ չնայած այն բանին, որ մի շարք ակումբներ, այդ թվում՝ Պորտուգալիայից, հետաքրքրված են Սպերցյանով, սակայն միակ պաշտոնական առաջարկը ներկայացրել է «Սաութհեմփթոնը»։ «Կրասնոդարը» մերժել է անգլիական ակումբի առաջարկը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 8 խաղերում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026թ. հունիսը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Սևիկյանի ծառայություններն առաջարկվել են ՌՊԼ-ի ակումբներին, սակայն որևէ հստակություն չկա
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը կիսաեզրափակչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։