BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Առաջիկա ժամերին ամեն ինչ պարզ կլինի. Սպերցյանի գործակալը՝ Սաութհեմփթոն տեղափոխության հնարավորության մասին
21 Օգոստոս 2025

Առաջիկա ժամերին ամեն ինչ պարզ կլինի. Սպերցյանի գործակալը՝ Սաութհեմփթոն տեղափոխության հնարավորության մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը խոսել է ֆուտբոլիստի՝ «Սաութհեմփթոն» տեղափոխվելու հնարավորության մասին։

«Ի՞նչ իրավիճակ է այժմ Սպերցյանի տրանսֆերի հետ կապված։ Հակիրճ՝ շատ լուրեր և ոչ մի կոնկրետ բան։ Առաջիկա ժամերի ընթացքում պարզ կլինի՝ կկայանա՞ «Սաութհեմփթոն» տեղափոխությունը, թե՞ ոչ։ Ինչի՞ց է դա կախված՚ Գալիցկիի և Սպերցյանի զրույցի և Սերգեյ Նիկոլաևիչի որոշման համադրությունից։

Կա այնպիսի զգացողություն, որ «Կրասնոդարը» սկզբում չէր ուզում Էդիկին ոչ մի տեղ բաց թողնել։ Նրանք վճռականորեն տրամադրված էին, որ նա ոչ մի տեղ չի գնա՝ «Սաութհեմփթոնից» առաջ առաջարկների բացակայության պատճառով։

Սպերցյանը մտադիր է գնալ և խաղալ Եվրոպայում։ Նա դա ասում է արդեն երեք տարի։ Սկզբում նրան թույլ չէին տալիս գնալ «Այաքս», որքանով ես գիտեմ, առաջարկ կար «Լենսից», բայց նրանք ասացին, որ դա փոքր ակումբ է։ «Սաութհեմփթոնի» հետ կապված իրավիճակը հիմա անորոշ է։ Հաջող գործարքի հավանականությունը 50/50 է», - Sport24-ին ասել է Օհանյանը։

Նախորդ հոդվածը
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով
Հաջորդ հոդվածը
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում կիսում է 1-3-րդ տեղերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։