Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կրասնոդարը չի պատասխանել Սաութհեմփթոնի` Սպերցյանի համար առաջարկին
20 Օգոստոս 2025

Կրասնոդարը չի պատասխանել Սաութհեմփթոնի` Սպերցյանի համար առաջարկին

«Կրասնոդարի» ղեկավարությունը չի արձագանքել անգլիական «Սաութհեմփթոնի» առաջարկին՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ:

Armenie Football-ի տվյալներով՝ «Կրասնոդար» ակումբի ներկայացուցիչները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել 25-ամյա հայ ֆուտբոլիստի վերաբերյալ, որով ակտիվորեն հետաքրքրվում է «Սաութհեմփթոնը»:

Ռուսաստանի գործող չեմպիոնները չեն արձագանքել անգլիական թիմի առաջարկին, որը պատրաստ էր վճարել մոտ 14 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է հինգ խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը
Մարզիչ Մանուկ Գրիգորյանն ավարտել է ՖԻԲԱ–ի մարզչական ծրագրի առաջին փուլը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է ՊՍՎ-ի դիրքորոշումը՝ Սպերցյանի թեկնածության շուրջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։