Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ցրվենա Զվեզդան անակնկալ պարտություն կրեց․ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
20 Օգոստոս 2025

Ցրվենա Զվեզդան անակնկալ պարտություն կրեց․ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի 1-ին խաղում «Ցրվենա Զվեզդան» ընդունել էր «Պաֆոսին» ու զիջեց 1։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 1-ին րոպեին բացեց Ժոաու Կորեիան, 52-րդ րոպեին Պեպեն, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, մեծացրեց «Պաֆոսի» առավելությունը։

58-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Ցրվենա Զվեզդան»։ Բրունո Դուարտեի հարվածը հետ մղեց կիպրական թիմի դարպասապահը, սակայն Դուարտեն, 2-րդ փորձից կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ Լիմասոլում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը կորակավորվի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլին, իսկ պարտվողը մրցելույթները կշարունակի Եվրոպա լիգայի լիգայի փուլում։

Նախորդ հոդվածը
Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Եղիշե Մելիքյանի 1-ին հարցազրույցը՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Բեգոյանն ու Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։