BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սպերցյանը Եվրոպայում կկրկնի Զախարյանի ուղին. Սպարտակի նախկին նախագահ
15 Օգոստոս 2025

Սպերցյանը Եվրոպայում կկրկնի Զախարյանի ուղին. Սպարտակի նախկին նախագահ

«Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին։

«Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Գուցե նրան դուր է գալիս որևէ անգլիական գյուղում ապրելու գաղափարը։ Անձամբ ես չեմ սիրում Անգլիան, հատկապես նրա նահանգները։ Նույն Կուզյաևը գնաց Հավր՝ նավահանգստային քաղաքում ապրելու։ Բոլորն ընտրում են իրենց ճաշակով։ Գուցե Սպերցյանը կարծում է, որ այնտեղ ամեն ինչ կատարյալ է, քանի որ նա այնտեղ շատ չի եղել։ Բայց նա, հավանաբար, հիասթափված կլինի, և մեկ տարի անց կփնտրի վարձակալությամբ մեկ այլ թիմ տեղափոխվելու տարբերակ, ինչպես հիմա անում է Չալովը։ Իմ կարծիքով, Սպերցյանի ուղին Եվրոպայում նման կլինի Զախարյանի, Միրանչուկի և Չալովի ուղուն, և ոչ թե Գոլովինի ուղուն», - Չերվիչենկոյի խոսքերն է մեջբերում «Չեմպիոնատը»։

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր Լիգայի 3-րդ մրցափուլի հանդիպումների մրցավարներն ու պատվիրակները
Հաջորդ հոդվածը
Սուսաննա Գաբոյանը՝ Հունաստանի միջազգային մրցաշարի լավագույն կին շախմատիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։