Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Խաղից ու արդյունքից բավարարված չեմ․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)
15 Օգոստոս 2025

Խաղից ու արդյունքից բավարարված չեմ․ Մանուել Տուլիպա (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Երկկողմանի լավ խաղ էր։ «Արարատ-Արմենիան» խաղից խաղ լավացնում է իր խաղի որակը։ Որակյալ ֆուտբոլ տեսանք, բայց 2 գոլի դեպքում էլ ոչ պարտադիր գոլ ընդունեցինք ու տեսանք այն հաշիվը, որը գրանցվեց։

Խաղից ու արդյունքից բավարված չեմ։ Գոլեր ենք բաց թողել, որոնք պարտադիր չէին։ Եթե գնահատենք մրցակիցներին՝ «Սպարտային» կգնահատեմ 9, «Ունիվերսիտատեա Կլուժին»՝ 6-7։ Ընդգծեմ, որ այն սխալները, որոնք թույլ տվեցինք, թե՛ 1-ին խաղին, թե՛ 2-րդ, եթե թույլ չտայինք, հնարավորություն կունենայինք լրացուցիչ ժամանակի»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր չեխական թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Դիմակայությունում «Արարատ-Արմենիան» զիջելով 2։6 հաշվով՝ լքեց Կոնֆերենցիաների լիգան։

Նախորդ հոդվածը
Արոնյանն առաջատարն է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին օրվա արդյունքներով
Հաջորդ հոդվածը
Բենֆիկայի սանը միացել է Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։