Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գոռ Մալաքյանը կավարտի կարիերան և կմիանա Փյունիկի մարզչական շտաբին
12 Օգոստոս 2025

Գոռ Մալաքյանը կավարտի կարիերան և կմիանա Փյունիկի մարզչական շտաբին

Գոռ Մալաքյանը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և միանալ «Փյունիկի» մարզչական շտաբին: Այս մասին հայտնում է մարզական լրագրող և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:


Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 31-ամյա Մալաքյանը խաղացել է «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում», «Արարատ-Արմենիայում» և «Արարատում»: Նա 250-ից ավելի խաղ է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, 18 խաղ՝ Հայաստանի ազգային հավաքականում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արտակ Օսեյանի մարզչական շտաբում կընդգրկվեն նաև Արթուր Ավագյանը և Արթուր Մկրտչյանը: Արթուր Մկրտչյանը և Օսեյանը երկար տարիներ եղել են Վարդան Մինասյանի մարզչական շտաբում:  Արթուր Ավագյանն էլ աշխատում էր «Փյունիկի» համակարգում:
 
 
 
 
 

Նախորդ հոդվածը
Հաստատվել են Fastex Պրեմիեր Լիգայի 4-5-րդ մրցափուլերի խաղացանկերը
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. Փյունիկը հայտարարեց Արտակ Օսեյանի հետ պայմանագիր կնքելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։