BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
05 Օգոստոս 2025

ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Ընդունելության ժամկետները՝ մինչև օգոստոսի 31-ը

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը , ինչպես նաև տևողությունը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ 

Անցկացման վայրը՝ Երևան

Ուսման վարձը․

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ

1. Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից 30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)

2. Բժշկի կողմից տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

Դասընթացի բովանդակությունը․

Դասընթացների մասնակիցները կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները, Ֆուտզալ խաղի կանոնները, կծանոթանան մրցավարության մեթոդիկային, կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը, կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

Գնահատման ընդհանուր չափանիշներ

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:

Նախորդ հոդվածը
Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում կշրջանցի Դանիլ Մեդվեդևին և կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետը
Հաջորդ հոդվածը
Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։