Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Բելգրանոն հաղթեց․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
02 Օգոստոս 2025

Բելգրանոն հաղթեց․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» ընդունել էր «Ինդեպենդիենտեին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկված էր «Բելգրանոյի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 71-րդ րոպեին նա հեռահար դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Տեսանյութը՝ այստեղ։

Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Այս հաղթանակի շնորհիվ «Բելգրանոն» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» - «Նյուելս Օլդ Բոյս» զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Ֆարուլը հերթական հաղթանակը տարավ․ Գրիգորյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Բրազիլացի պաշտպանը հեռացել է Փյունիկից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։