BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Նրանց ֆուտբոլիստները մի քանի անգամ ուժեղ են մեր ֆուտբոլիստներից․ Ունիվերսիտատեա Կլուժի գլխավոր մարզիչը՝ խաղի մասին
01 Օգոստոս 2025

Նրանց ֆուտբոլիստները մի քանի անգամ ուժեղ են մեր ֆուտբոլիստներից․ Ունիվերսիտատեա Կլուժի գլխավոր մարզիչը՝ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ունիվերսիտատեա Կլուժ»-«Արարատ-Արմենիա» (1։2) հանդիպումից հետո ռումինական ակումբի գլխավոր մարզիչ Իոան Սաբաուն խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Պետք է խոստավանեմ, որ ցավալի արդյունք է։ Ցանկանում էինք առաջ շարժվել, բայց երբ հանդիպում ես նման բարձր մակարդակով մրցակցի․․․Նրանց ֆուտբոլիստները մի քանի անգամ ուժեղ են մեր ֆուտբոլիստներից և դա պետք է փաստել։ Ես նրանց շնորհավորել եմ։ Ես մեր ֆուտբոլիստներին ասել եմ՝ պետք է ընդունեք, երբ մրցակիցն իրոք լավն է։ Ցավոք, սա այն ամենն էր, ինչին մենք ունակ էինք։ Մենք շատ իմպրովիզացիաների դիմեցինք, դուք տեսաք, որ չունեինք աջ պաշտպան, բայց նույնիսկ այս ամենի մեջ պետք է տեսնել ու գնահատել այն լավ պահերը, որոնք ստացվեցին»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» դուրս է եկել որակավորման 3-րդ փուլ, որտեղ կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։

Նախորդ հոդվածը
Հարձակվող Վլադիսլավ Յակովլևը հեռացել է Ուրարտուից
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Արարատ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։