BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Պաշտոնական. Մարգար Աղաջանյանը՝ Լեռնային Արցախի գլխավոր մարզիչ
31 Հուլիս 2025

Պաշտոնական. Մարգար Աղաջանյանը՝ Լեռնային Արցախի գլխավոր մարզիչ

«Լեռնային Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Մարգար Աղաջանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Փորձառու մասնագետը երկար տարիներ ընդգրկված է եղել Իրանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, որտեղ աշխատել է նաև պորտուգալացի Կառլուշ Կեյրուշի հետ: Իրանի Ազգային թիմի հետ Աղաջանյանը մասնակցել է երեք Մունդիալների՝ 2014, 2018 և 2022 թթ:

Իրանի օլիմպիական և երիտասարդական հավաքականներում աշխատելու փորձ ունեցող 60-ամյա մասնագետն ակումբային կարիերայի ընթացքում մարզչական գործունեություն է ծավալել իրանական «Օղաբ», «Բարղ», «Մես» և «Դամաշ» թիմերում:

Մարգար Աղաջանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սլավիկ Գաբրիելյանը, Արա Արահամյանը, Լևոն Մկրտչյանը, Նաիրի Պետրոսյանը և Զաուր Արամյանը:



«Լեռնային Արցախը» Հայաստանի առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի «Շիրակ-2»-ի հետ արտագնա դիմակայությունով, իսկ Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում կմրցի «Արարատի Արաքս» ՖԱ-ի հետ:

Նախորդ հոդվածը
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Դյոր-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։