Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մեզ համար կարևոր է ունենալ այսպիսի հեղինակավոր գործընկեր. Տիգրան Մկրտչյանը՝ Unibank-ի հետ համագործակցության մասին
30 Հուլիս 2025

Մեզ համար կարևոր է ունենալ այսպիսի հեղինակավոր գործընկեր. Տիգրան Մկրտչյանը՝ Unibank-ի հետ համագործակցության մասին

«Ալաշկերտը» սկսել է համագործակցությունը Unibank-ի հետ։

Երևանյան ակումբի փոխնախագահ Տիգրան Մկրտչյանը խոսելով նոր համագործակցության մասին՝ ասել է հետևյալը․ «Ուրախ ենք Unibank-ի հետ համագործակցություն սկսելու համար։ «Ալաշկերտի» համար սա կարևոր և ռազմավարական քայլ է․ հուսալի և երկարամյա փորձ ունեցող կազմակերպության հետ գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ակումբի զարգացման համար։ Unibank-ը իրեն հաստատել է որպես կայուն, պատասխանատու և հարգված գործընկեր, որը կարևոր դեր է խաղում հասարակության կյանքում և աջակցում է նշանակալի նախաձեռնություններին։ Մեզ համար  կարևոր է ունենալ այսպիսի ուժեղ և հեղինակավոր գործընկեր, երբ մենք կառուցում ենք երկարաժամկետ ծրագրեր և սկսում ակումբի պատմության նոր էջը։ Վստահ ենք, որ համատեղ աշխատանքը մեզ ոչ միայն կօգնի ամրապնդել դիրքերը, այլև «Ալաշկերտին» կտանի զարգացման նոր մակարդակի»,-Մկրտչյանի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում՝ օգոստոսի 4-ին, «Ալաշկերտը» կմրցի «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին։

Նախորդ հոդվածը
Սլովանը ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլում է․ Բարսեղյանը պատասխան խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։