BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ժամանակի պակասը բացասական ազդեց․ Տուլիպան՝ Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կլուժ խաղից հետո (տեսանյութ)
25 Հուլիս 2025

Ժամանակի պակասը բացասական ազդեց․ Տուլիպան՝ Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կլուժ խաղից հետո (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Տուլիպան պատասխանել է լրագրողների հարցերին։

«1-ին կեսում մենք դժվարություններ ունեցանք, բայց 2-րդ խաղակեսում տղաները սկսեցին գտնել Բալանտային, իսկ ինքը գնդակի հետ շատ լավ է վարվում:

2-րդ խաղակեսում քամին մեզ հակառակ էր։

Մեծ հաշվով, մեկ բան կարող եմ ասել, թե ինչն ինձ համար բացասական ազդեց։ Դա ժամանակի պակասն էր նախապատրաստական փուլում։ Աշխատանքի ու իմ ուզած ճանապարհով գնալու համար ժամանակի կարիք ունենք։ Այս խաղը ցույց տվեց, որ այս փոքր ժամանակատվածում էլ փաստացի ավելի լավ տեսք ունեինք և վիճակագրական բոլոր տվյալները մեր օգտին էին»։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին։

Նախորդ հոդվածը
Ավարտված է միայն 1-ին կեսը․ Դժվար խաղ է սպասվում․ Եղիշե Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ձյուդոիստ Տիգրան Սարուխանյանը՝ եվրոպական ամառային օլիմպիական պատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։