Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան սկսել է նախապատրաստությունը գավաթային խաղին
14 Փետրվար 2025

Նոան սկսել է նախապատրաստությունը գավաթային խաղին

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» վերադարձել է Կատարից ու վերսկսել մարզումները՝ նախապատրաստվելով Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Ալաշկերտի» դեմ խաղին։

«Սկսում ենք գավաթային խաղի նախապատրաստական շրջանը:
5 օրից Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում կմրցենք «Ալաշկերտի» հետ»,-ասված է հայտարարությունում։

«Նոա» - «Ալաշկերտ» խաղը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։ Դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Գանձասարի» հետ։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Պրեմիեր լիգայի տարվա առաջին խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
Հաջորդ հոդվածը
Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։