BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հարոյանը հավաքականում լավագույններից մեկն է, բայց իր խաղաոճով ու որակներով չի համապատասխանել մեզ․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
23 Հուլիս 2025

Հարոյանը հավաքականում լավագույններից մեկն է, բայց իր խաղաոճով ու որակներով չի համապատասխանել մեզ․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Դյոր» դիմակայության 1-ին խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը պատասխանել են լրագրողների հարցերին։

Էդգար Մալաքյանը նշել է, որ գտնվում է նորմալ մարզավիճակում։

«Մարզիչը կորոշի, թե ինչքան կխաղամ։ Թիմում մթնոլորտը լավ է, ինչպես միշտ։ Լավ ենք պատրաստվել հանդիպմանը, կարծում եմ վաղը լավ հանդիպում է սպասվում՝ հուսով եմ լավ վերջաբանով։ Ուսումնասիրել ենք մրցակցին։ Լավ թիմ է, արժանի մրցակից է։ Կարծում եմ մենք էլ ենք լավ թիմ ու բոլոր հնարավորություններն ունենք մեր երկրպագուների աջակցությամբ  հաջողության հասնելու։ Հուսով եմ, որ դրական արդյունք կլինի վաղը», - նշել է կիսապաշտպանը։

Մելիքյանը խոսելով «Դյորի» մասին նշել է․

«Դյորը» լուրջ մրցակից է։ Մենք դա հասկանում ենք, սա Սան Մարինոն չէ։ Մրցակցություն է լինելու, պայքար է լինելու։ Շատ-շատ պետք է չարչարվենք, աշխատենք, որ կարողանանք հաղթել մրցակցին։ Խաղաոճի մասին կասեմ, որ ծանոթ ենք։ Իրենց ընկերական խաղերի ժամանակ ես մարդ եմ ուղարկել, որոնք նայել են, տեսել են։ Ունենք ինֆորմացիա, թե ում հետ գործ ունենք։ Շատ արագ ու ժամանակակից ֆուտբոլ են խաղում»։

Մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի թիմից հեռանալու հարցին, նշելով, որ չնայած տարածված լուրերին, Հարոյանի հետ կոնֆլիկտ չունի․

«Պաշտոնապես ասում եմ, որ Հարոյանը ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց իր որակներն ու խաղաոճը չի համապատասխանել մեզ։ Ոչ մի կոնֆլիկտ չկա։ Ես շատ հարգում ու սիրում եմ Հարոյանին։ Այն կես տարին, որ աշխատել ենք իրար հետ, մեկ անգամ չեմ ունեցել իր հետ ոչ խնդիր, ոչ դժգոհություն՝ պրոֆեսիոնալիզմի մեջ», - նշել է Մելիքյանը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Դյոր» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Կիպրոսի հավաքականին
Հաջորդ հոդվածը
Տիկնիզյանը ճանաչվել է Լինքոլն Ռեդ Իմփս-Ցրվենա Զվեզդա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։