Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի հավաքականում չեն վախենում Պորտուգալիայից և Իռլանդիայից. Սպերցյան
23 Հուլիս 2025

Հայաստանի հավաքականում չեն վախենում Պորտուգալիայից և Իռլանդիայից. Սպերցյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում կիսվել է իր 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ Հայաստանի հավաքականի խաղերի վերաբերյալ իր սպասելիքներով։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կխաղա Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Իռլանդիայի դեմ։

«Հայաստանը չի վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում»,- ասել է Սպերցյանը։

- Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ դուրս գալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

- Բարձր մակարդակի թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց մենք տրամադրված ենք ֆուտբոլ խաղալ և կփորձարկենք մեր ուժերը,- եզրափակել է Սպերցյանը։

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը հաջորդ տարի կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը մեկնաբանել է ՊՍԺ-ի և Ժիրոնայի կողմից հետաքրքրության վերաբերյալ շշուկները
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Կիպրոսի հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։