BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հայտնի են Արարատ-Արմենիայի ու Փյունիկի հավանական մրցակիցները ԿԼ-ի որակավորման 3-րդ փուլում
21 Հուլիս 2025

Հայտնի են Արարատ-Արմենիայի ու Փյունիկի հավանական մրցակիցները ԿԼ-ի որակավորման 3-րդ փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ, իսկ«Փյունիկը» հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում, փլեյ-օֆֆի ուղեգիրը կվիճարկի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։

ԿԼ-ի որակավորման 3-րդ փուլի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 7-ին ու 14-ին։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա Կլուժ» ու «Փյունիկ»-«Դյոր» դիմակայությունների 1-ին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին և կմեկնարկեն 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան երկարաձգել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ18 հավաքականը մեկնել է Անդորրա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։