Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Այս խաղից հետո մեր եվրոպական ուղին նոր սկսվում է․ Եղիշե Մելիքյան
18 Հուլիս 2025

Այս խաղից հետո մեր եվրոպական ուղին նոր սկսվում է․ Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Տրե Ֆիորի» (5։0) խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Առանձնացրել ենք մի քանի ուշագրավ միտք Եղիշե Մելիքյանից․

«Շատ բան չեմ ուզում ասել։ Զարմացած չեմ։ Գիտեինք, որ կանցնենք այս թիմին ու անցանք։ Համարում եմ, որ այս խաղից հետո եվրոպական ուղին նոր սկսվում է։ Ուզում եմ ներողություն խնդրել արտագնա խաղի համար։ Դրսի խաղը ես պարտվեցի, իսկ ներսի խաղը հաղթեցին իմ տղաները։ Ապրեն իրենք»։

Շատ չէի մտածում 2-րդ փուլի մասին։ Կենտրոնացած էի ապացուցել, որ արտագնա խաղը պատահական ստացվեց։ Ունենք ժամանակ, կվերլուծենք «Դյորին»։

«Մեր թիմում մթնոլորտը լավ է։ Լավ կոլեկտիվ է։ Ինչ խոսում են չար լեզուները՝ մենք ապացուցում ենք դաշտում, որ դա այդպես չէ։ Ամենաառողջ կոլեկտիվում էլ լինում են պատահարներ։ Ես պաշտոնապես ասում եմ, որ մեր կոլեկտիվը առողջ ու լավն է»։

«Պարտությունից հետո 5 օր հանգիստ չեմ քնել»։

Ասուլիսն ամբողջությամբ՝

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին
Հաջորդ հոդվածը
Կամերունցի հարձակվողը տեղափոխվել է Արարատ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։