Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Փյունիկը ջախջախեց մրցակցին ու դուրս եկավ ԿԼ-ի որակավորման հաջորդ փուլ (տեսանյութ)
17 Հուլիս 2025

Փյունիկը ջախջախեց մրցակցին ու դուրս եկավ ԿԼ-ի որակավորման հաջորդ փուլ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» ընդունել էր «Տրե Ֆիորիին» ու ջախջախեց 5։0 հաշվով։

14-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց ու հանդիպման հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն։ Դրանից 10 րոպե անց Ալեմաոն հանդիպման հաշիվը դարձրեց 2։0։ 1-ին կեսի ավարտից 5 րոպե առաջ Մարիուս Նուբիսին հստակ իրացրեց 11-մետրանոցը, խփելով «Փյունիկի» կազմում իր առաջին գոլն ու հանդիպման հաշիվը դարձնելով 3։0․

55-րդ րոպեին «Տրե Ֆիորին» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Հենրի Ավագյանը փրկեց իր թիմին։ Տեսանյութը՝ այստեղ։ 85-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Դիեգո Մորետին գրավեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Հանդիպման բոլոր գոլերը՝ այստեղ։

Այսպիսով, «Փյունիկը» հաղթում է դիմակայությունում 5։1 հաշվով ու դուրս է գալիս Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի հունգարական «Դյորի» հետ։

Նախորդ հոդվածը
Նեման-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Լեգիան հաղթեց ու հաջորդ փուլում է․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։