Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՉԼ․ Նոան Ֆերենցվարոշի հետ կխաղա Աբովյանում․ Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձակազմը
16 Հուլիս 2025

ՉԼ․ Նոան Ֆերենցվարոշի հետ կխաղա Աբովյանում․ Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձակազմը

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Նոան» կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ։

Դիմակայության 1-ին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 20։00-ին։

Հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները՝ Ռիկարդո դե Բուրգոս Բենգոետքսեայի գլխավորությամբ։ 

Դե Բուրգոսը կարիերայի ընթացքում սպասարկում է Լա Լիգայի 193 հանդիպում։

2023-ին կայացած Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» խաղը սպասարկել է 39-ամյա մրցավարը։ 

Հիշեցնենք, որ «Նոան» ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում հաղթահարել էր Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» արգելքը՝ Աբովյանում հաղթելով նվազագույն հաշվով, իսկ Պոդգորիցայում խաղն ավարտելով 2։2 հաշվով։

Նախորդ հոդվածը
Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի ԵԼ-ի որակավորման փուլի խաղ
Հաջորդ հոդվածը
Պարտության համար ես ինքս ամաչել եմ․ Ունենք շանս ու պարտավոր ենք անցնել այս թիմին․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։