BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արարատ-Արմենիայի հարձակվողը միացավ Փյունիկին
15 Հուլիս 2025

Արարատ-Արմենիայի հարձակվողը միացավ Փյունիկին

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, ակումբին է միացել գանացի հարձակվող Էրիկ Օկանսին։

27-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է բելգիական թիմերում՝ «Էյպենում», «Կորտրեյքում», «Վասլանդ-Բևերենում» և «Լիերսում»։

Բելգիայի Պրո լիգայում Օկանսին անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Էրիկ Օկանսիի նախորդ թիմն՝ «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունիսից։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 35 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Գանացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայի» կազմում 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն և սուպերգավաթակիր։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Էրիկ Օկանսիին։

Նախորդ հոդվածը
Կայացավ Fastex Պրեմիեր լիգայի վիճակահանությունը
Հաջորդ հոդվածը
Բուդուչնոստ-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։