Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայտնի են եվրագավաթներում հայկական ակումբների հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը
14 Հուլիս 2025

Հայտնի են եվրագավաթներում հայկական ակումբների հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերը

Վաղը՝ հուլիսի 15-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Նոան» կհյուրընկալվի չեռնոգորական «Բուդուչնոստին»։

Այդ հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը Մաթիաս Յոլենբեքի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Քրիստոֆ Գյունշն ու Յոնաս Վայքենմայերը։ ՎԱՌ-ի գլխավոր մրցավարը Բենյամին Բրանդն է, նրա օգնականը Տիմո Գերախը։ 4-րդ մրցավարը Ռոբին Բրաունն է։

Յոլեներքը հիմնականում սպասարկում է Բունդեսլիգայի ու Բունդեսլիգա 2-ի հանդիպումներ։ 

Հուլիսի 17-ին Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարեն «Փյունիկն» ու «Ուրարտուն»։

«Փյունիկ»-«Տրե Ֆիորի» հանդիպման մրցավարական անձնակազմն Ալբանիայից է Ֆլորիան Լատայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ջուլիո Մանին ու Թաուլան Կասան։ Անդի Կոչին 4-րդ մրցավարն է։

«Նեման»-«Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավարը Չեռնոգորիայից Միլոշ Բոշկովիչն է։ Մարյան Պաունովիչն ու Նիկոլա Ռադուլովիչը նրան կօգնեն եզրերում։ 4-րդ մրցավարը Նիկոլա Վոժևիչն է։

Ալբանացի ու չեռնոգորացի մրցավարները հիմնականում աշխատել են իրենց երկրների ներքին առաջնություններում ու մի քանի խաղ սպասարկել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։

Հիշեցնենք, որ դիմակայության 1-ին խաղում «Նոան» հաղթել էր նվազագույն հաշվով, «Փյունիկն» ու «Ուրարտուն» զիջել էին մրցակիցներին 1 գոլի տարբերությամբ։

Նախորդ հոդվածը
Բաչկովին մեծ շուքով դիմավորել են Երևանում
Հաջորդ հոդվածը
Հաստատվեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։