BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Լեգիան նվաճեց Լեհաստանի Սուպերգավաթը․ Բիչախչյանը մասնակցեց խաղին
13 Հուլիս 2025

Լեգիան նվաճեց Լեհաստանի Սուպերգավաթը․ Բիչախչյանը մասնակցեց խաղին

Լեհաստանի չեմպիոն «Լեխ Պոզնանն» ու գավաթակիր «Լեգիա Վարշավան» վիճարկում էին այդ երկրի Սուպերգավաթը։

Մայրաքաղաքը ներկայացնող ակումբը հաղթեց 2։1 հաշվով ու նվաճեց պատմության 6-րդ Սուպերգավաթը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին։

Սա «Լեգիայի» համար 43-րդ տիտղոսն էր։ Մինչ այս, Վարշավան ներկայացնող ակումբը 15 անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն, 21 անգամ՝ գավաթակիր, 1 անգամ էլ հաղթել Ինտերտոտոյի գավաթի իր խմբում։

Նշենք, որ հաջորդ խաղը Բիչախչյանի թիմը կանցկացնի հուլիսի 17-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում մրցելով ղազախական «Ակտոբեի» հետ, որին, Բիչախչյանի գոլի շնորհիվ, 1-ին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով։

Նախորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան ու Պուշաշ Ակադեմիան ոչ-ոքի խաղացին․ Տիկնիզյանն ու Հարությունյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Իռլանդիայի հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։