BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Չեմ ուզում պատճառներ ման գալ․ Այսօր մեր օրը չէր․ Եղիշե Մելիքյանը՝ Տրե Ֆիորիից կրած պարտությունից հետո
11 Հուլիս 2025

Չեմ ուզում պատճառներ ման գալ․ Այսօր մեր օրը չէր․ Եղիշե Մելիքյանը՝ Տրե Ֆիորիից կրած պարտությունից հետո

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Տրե Ֆիորի» - «Փյունիկ» (0։1) հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Հաճելի չէ։ Պարտավոր էինք հաղթել այս թիմին։ Ես վստահություն ունեմ, որ տունը իրենց կդիմավորենք ու կվերցնենք այն, ինչ ուզում ենք։ Այսօր մեր օրը չէր, մեր բախտը չէր բերում։ Չեմ ուզի այս խաղով, այս թիմի դեմ ինչ-որ պատճառներ ման գալ ու արտահայտվել։ Ընդունում ենք, պարտվեցինք, կվերլուծենք, կդիմավորենք, կխաղանք, համոզված եմ կհաղթենք, բայց ես շատ փորձ ունեմ և իմ փորձն ասում է՝ «ասողին լսող է պետք»։ Մարդիկ կան, որ պետք է այս ամեն ինչից խրատ ու փորձ ձեռք բերել։ Ինչի մասին եմ խոսում չեմ կարող չակերտները բացել, բայց ցույց տվեց ամեն ինչը, որ ես ճիշտ էի, դրա համար մարդկանց փորձ, իսկ մեզ՝ փորձություն և այս փորձությունը մենք կհաղթահարենք տունը։

Մենք չենք թերագնահատել մրցակցին։ 1-ին րոպեներից ունեինք պահեր, եթե իրացնեինք մեծ հաշվով կհաղթեինք։ Վերջում ցանկությունը շատ մեծ էր ու մենք ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել, որոնք շատ ուշ են միացել, իրենց առաջին խաղն էր ու մի քանի ամիս ֆուտբոլ չէին խաղացել։ Էլի եմ ասում, պետք է անցնենք այս թիմին ու մենք կանցնենք, իսկ սա ևս մեկ փորձ էր մարդկանց համար, իսկ ես այդ փորձն ունեմ», - ասել է Մելիքյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Տղաների աշխատանքից գոհ եմ․ Ի զորու ենք այս թիմին անցնել․ Ռոբերտ Արզումանյանը՝ Նեմանից կրած պարտությունից հետո
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։