BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Պաշտոնական․ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի Պրեմիեր լիգայում
10 Հուլիս 2025

Պաշտոնական․ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի Պրեմիեր լիգայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի։

«Փյունիկի» նախկին պաշտպանը կարիերան կշարունակի հունգարական «Կազինցբարցիկայում», որը Հունգարիայի 2-րդ դիվիզիոնում դարձել է փոխչեմպիոն ու ստացել է Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք։

Հունգարական ակումբի տնօրեն Սիմոն Միկլոշը նշել է․ «Պետք էր ուժեղացնել պաշտպանությունն ու ավելի լավ տարբերակ գտնել, քան ազգային հավաքականում շուրջ 100 հանդիպում անցկացրած ու հավաքականի ավագ հանդիսացող պաշտպանը՝ դժավր էր պատկերացնել։ Համոզված եմ, որ նա ոչ միայն թիմի արդյունքների, այլ նաև ֆուտբոլիստների անհատական առաջընթացին մեծապես կնպաստի»։

Հարոյանն էլ նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստներից իմացել է, որ Հունգարիայի առաջնությունն ուժեղ է, իսկ երկիրն ուղղակի գեղեցիկ․ «Գիտեմ, որ սա ակումբի 1-ին տարին է Հունգարիայի Պրեմիեր լիգայում։ Եկել օգնելու թիմին՝ հաղթանակներ տոնել։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր միավորի համար»։

Հիշեցնենք, որ Հարոյանը «Փյունիկ» էր տեղափոխվել չինական «Ցինդաո Ուեստ Քոստից»։ Իր կարիերայի ընթացքում նա նաև հանդես է եկել Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը ներկայացնող թիմերում ու իսպանական «Կադիսում»։

32-ամյա պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Նեման․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Տրե Ֆիորի-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։