BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում նոկաուտով հաղթանակ է տարել և նվաճել IBA Pro չեմպիոնական գոտին
03 Հուլիս 2025

Հովհաննես Բաչկովը Թուրքիայում նոկաուտով հաղթանակ է տարել և նվաճել IBA Pro չեմպիոնական գոտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում՝ գրանցելով իր ութերորդ անպարտելի մենամարտը:

Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարի ընթացքում, 63,5 կգ քաշային կարգում, Բաչկովը ուժերը չափել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Խոլիսանի Նդոնգենիի հետ: Մենամարտն ավարտվել է 9-րդ ռաունդում՝ Բաչկովի՝ նոկաուտով հաղթանակով:

Այսպիսով հայ մարզիկը նվաճել է նաև IBA Pro մրցաշարի չեմպիոնական գոտին։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

 
 
 

Նախորդ հոդվածը
Հովհաննես Հարությունյանը պայմանագիր է կնքել Նոայի հետ
Հաջորդ հոդվածը
Sportmedia Inside. Լեռնային Արցախում լուրջ փոփոխություններ են սպասվում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։