Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Սոչի
01 Հուլիս 2025

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Սոչի

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ «Արարարտ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը վարձավճարով խաղում է «Շերիֆում», հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Սոչի»։

Ռուսական ակումբից կապ են հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ, սակայն նախնական մերժում են ստացել։ Բանակցությունները շարունակվում են։ «Արարատ-Արմենիան» «Սոչիից» պաշտոնական տրանսֆերի առաջարկ չի ստացել։

«Արարատ-Արմենիայի» և «Շերիֆի» միջև Սերոբյանի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 21 խաղի, որոնցում խփել է մեկ գոլ։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 450 հազար եվրո:

Նախորդ հոդվածը
Իսահ Յահայա Բուհարին՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Արամ Ոսկանյանը հեռացել է Սյունիքի գլխավոր մարզչի պաշտոնից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։