Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մխիթարյանն ընդդեմ Ֆլումինենսեի մարզչի․ Ի՞նչ է կատարվել (տեսանյութ)
01 Հուլիս 2025

Մխիթարյանն ընդդեմ Ֆլումինենսեի մարզչի․ Ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ինտերը» մրցում էր «Ֆլումինենսեի» հետ ու զիջեց 0։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 53-րդ րոպեին։

Առաջին կեսի վերջնամասում՝ ավելացրած 3-րդ րոպեին, երբ գնդակը հատել էր դաշտի եզրային սահմանը, Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է այն վերցնելու, սակայն բրազիլական թիմի գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն ոտքով հարված է գնդակին, ինչից հետո Հենրիխն էմոցիոնալ է արձագանքել մարզչի արարքին ու կրքերը սրվել են։ Տեսանյութը՝ այստեղ։

Իր արարքի համար Գաուշոն պատժվել է դեղին քարտով։ Միջադեպ ժամանակ «Ինտերը» զիջում էր 0։1 հաշվով։

«Ֆլումինենսեն» քառորդ եզրափակիչում կմրցի «Ալ-Հիլալի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Ռուս պաշտպանը հեռացել է Ուրարտուից
Հաջորդ հոդվածը
Իսահ Յահայա Բուհարին՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։