Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սիմոն Մարտիրոսյանը՝ Հայաստանի չեմպիոն, առաջնությունն ավարտվեց նախատեսվածից մեկ օր շուտ
10 Փետրվար 2025

Սիմոն Մարտիրոսյանը՝ Հայաստանի չեմպիոն, առաջնությունն ավարտվեց նախատեսվածից մեկ օր շուտ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը նախատեսված էր անցկացնել փետրվարի 11-ին, սակայն փետրվար 10-ին մրցահարթակ դուրս եկան մնացած բոլոր քաշային կարգի մարզիկները։  

96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը (165+201):

102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Արա Աղանյանը 340 կգ արդյունք (150+190):

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

109 կգ քաշային կարգում  368 կգ արդյունքով Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Պետրոս Պետրոսյանը (158+210):

Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (180+220):

Ընդհանուր առմամբ, տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 29 ծանրորդ:  

 

 

Նախորդ հոդվածը
Արսեն Չիլինգարյանի գավաթ․ Ալաշկերտը եզրափակիչում պարտվեց Գանձասարին
Հաջորդ հոդվածը
Աննա Բադալյանը 4 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։