Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
9 մեդալ, որից 3-ը՝ ոսկե․ WBC մուայթայի Աշխարհի առաջնության արդյունքները
30 Հունիս 2025

9 մեդալ, որից 3-ը՝ ոսկե․ WBC մուայթայի Աշխարհի առաջնության արդյունքները

Իտալիայում ավարտվեց WBC մուայթայի աշխարհի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը մինչև 14 տարեկանների պայքարում 40 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթեց իապանացի մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Մինչև 12 տարեկանների պայքարում 44 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։ Հովհաննիսյանը նվաճեց ոսկե մեդալ։

Մինչև 13 տարեկանների պայքարում 38 կգ քաշային Գրիգոր Ազիզյանը եզրափակիչ մենամարտում զիջեց անգլիացի մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի։

Հայաստանի հավաքականը WBC Աշխարհի առաջնությունից վերադառնում է 3 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։ Հավաքականի բոլոր անդամները նվաճում են մեդալ։

Ոսկե մեդալ՝ Մ8 24 կգ Դավիթ Քարամյան, Մ12 44 կգ Դավիթ Հովհաննիսյան, Մ14 40 կգ Վահե Հովհաննիսյան։
Արծաթե մեդալ՝ Մ12 70 կգ Հենրի Մարտիրոսյան, Մ13 38 կգ Գրիգոր Ազիզյան, Մ13 64 կգ Արայիկ Նաթանյան։
Բրոնզե մեդալ՝ Մ10 38 կգ Ալբերտ Գաբրիելյան, Մ16 52 կգ Սարգիս Ավետիսյան, Մ16 54 կգ Նարեկ Շմավոնյան։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։


Նախորդ հոդվածը
Զենիթը հաղթեց Ցրվենա Զվեզդային․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Նոա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։