BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Նոան հայտարարեց հերթական տրանսֆերի մասին
29 Հունիս 2025

Նոան հայտարարեց հերթական տրանսֆերի մասին

Ինչպես տեղեկացնում է «Նոան», Ալեն Գրգիչը համալրել է Հայաստանի գործող չեմպիոնի շարքերը։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, խորվաթ վինգերը հայկական ակումբի կազմում մասնակցել է Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել խորվաթական տարբեր թիմերում։ Վերջին թիմը եղել է «Սլավեն Բելուպոն»։

Մինչև այդ Գրգիչը հանդես է եկել խորվաթական «Ռիեկա», «Օսիեկ», ինչպես նաև հունգարական «Դիոսգյոր» թիմերում։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Գրգիչը «Նոայում» կկրի 77 համարի մարզաշապիկը։

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նոային» էր միացել նաև ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։ 

Նախորդ հոդվածը
Փյունիկն ընկերական խաղում հաղթեց Գարեջիին
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն հաղթեց Թբիլիսիի Դինամոյին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։