Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գեորգի Հարությունյանի ստացված նորամուտը Հունգարիայում, Հոռնյակի և Ռոբի Քինի դիմակայությունը
10 Փետրվար 2025

Գեորգի Հարությունյանի ստացված նորամուտը Հունգարիայում, Հոռնյակի և Ռոբի Քինի դիմակայությունը

Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, սեփական հարկի տակ ընդունել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հարությունյանն իր նորամուտն է նշել հունգարական ակումբի կազմում՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը:

Այդ հաղթանակից հետո «Պուշկաշ Ակադեմիան» իր միավորների թիվը հասցրել է 38-ի և երկու միավորով գերազանցելով «Ֆերենցվարոշին»՝ գլխավորելո մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք՝ «Պուշկաշ Ակադեմիան» գլխավորում է «Ուրարտուի» («Բանանց») նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, իսկ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն իռլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռոբի Քինն է:

Նախորդ հոդվածը
Շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։