BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ծանրամարտի հավաքականի անդամները հարգանքի տուրք են մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
13 Հունիս 2025

Ծանրամարտի հավաքականի անդամները հարգանքի տուրք են մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, կանանց և տղամարդկանց ազգային թիմերի անդամները` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները, ծանրամարտի նվիրյալներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին` այցելելով անվանի մարզիկի շիրիմին:

Հունիսի 13-ին Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կդառնար 69 տարեկան:

«Յուրի Վարդանյանն այն քիչ մարզիկներից է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը: Արդեն ի պաշտոնե` ներկայանալով որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, միշտ տալիս են Յուրի Վարդանյանի անունը: Այն, ինչ արել է Վարդանյանը որպես մարզիկ, քչերին է հաջողվել` բարձրացնել անհնարինը, մեծ համբավ բերել ոչ միայն իրեն, այլ նաև Հայաստանին: Մենք պարտավոր ենք այսօր այստեղ լինել ոչ միայն մարզիկներով, այլ նաև մեր մյուս գործընկերներով` ցույց տալու, որ հիշում ենք նրա սխրանքը: Նա օրինակ պետք է լինի մյուսների համար»,-ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` կրտսեր սերունդը պետք է իր հարգանքի տուրքը մատուցի անվանի մարզիկներին:
«Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծանուն մարզիկներին, որովհետև մեր մարզաձևը` ծանրամարտը, հենց նրանցով է զարգացել: Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական դարձնել ֆեդերացիայի կողմից»,-ասաց Գասպարյանը:
Գյումրեցի լեգենդար մարզիկին հարգանքի տուրք էին մատուցում նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ու կանանց հավաքականի անդամները, որոնց թվում էր նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանն, ով առանձնակի հպարտությամբ խոսեց Վարդանյանի մասին. «Յուրի Վարդանյանը շատ մեծ օրինակ է թե մեզ համար, թե հայկական սպորտի համար: Մեզ համար նա օրինակ է, որ ծանրամարտում կարողանանք անհնարինը հնարավոր դարձնել»:

Նախորդ հոդվածը
Փյունիկը պայմանագիր է կնքել հայ հարձակվողի հետ
Հաջորդ հոդվածը
Կոլումբիացի ֆուտբոլիստը միացել է Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։