Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Transfermarkt-ը բարձրացրել է Սպերցյանի արժեքը. նա այժմ ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողներից մեկն է
04 Հունիս 2025

Transfermarkt-ը բարձրացրել է Սպերցյանի արժեքը. նա այժմ ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողներից մեկն է

Transfermarkt վիճակագրական պորտալը, որը մասնագիտածած է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի գնահատման մեջ, թարմացրել է Ռուսաստանի առաջնության վերաբերյալ իր տվյալները: «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 25 միլիոն եվրո։

Այսպիսով, Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի երկու ամենաթանկ խաղացողներից մեկը՝ ըստ Transfermarkt-ի: Պորտալը «Զենիթի» ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեին ևս գնահատել է 25 միլիոն եվրո։

«Կրասնոդարը» 2024/2025 մրցաշրջանի արդյունքներով դարձել է Ռուսաստանի չեմպիոն: «Զենիթը» զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Մոսկվայի ԲԿՄԱ-ն եզրափակել է լավագույն եռյակը:

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ, որոնցում խփել է 11 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը
6 ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Միկա մարզահամալիր՝ Մ20 բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։