BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
4 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից
02 Հունիս 2025

4 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից

Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Նոան» հայտարարել է թիմից 4 ֆուտբոլիստի հեռանալու մասին։

Թիմը լքել են Գրենիկ Պետրոսյանը, Խամես Սանթոսը, Մարկոս Պեդրոն ու Բրայան Մենդոզան։

23-ամյա Գրենիկ Պետրոսյանը հանդես է գալիս հարձակվողի ու վինգերի դիրքում։ Երևանյան ակումբի կազմում, այս մրցաշրջանում, մասնակցել է 29 հանդիպման (23-ը առաջնությունում, 3-ական գավաթի խաղարկությունում, ԿԼ-ի որակավորման ու լիգայի փուլերում) դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բրազիլացի, 30-ամյա Սանթոսը մասնակցել է 28 հանդիպման դառնալով 2 գոլի ու 2 ասիստի հեղինակ։

Սանթոսի համերկրացի, 23-ամյա Պեդրոն մասնակցել է 19 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ, իսկ Իտալիայում ծնված արգենտինացի 32-ամյա Մենդոզան 22 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը խոսել է հավաքականի, նոր ակումբ տեղափոխվելու ու ավարտված մրցաշրջանի մասին
Հաջորդ հոդվածը
Հրաձիգները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։