BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակ․ Հայկական թիմերից լավագույն արդյունքն ունի Փյունիկը
02 Հունիս 2025

ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակ․ Հայկական թիմերից լավագույն արդյունքն ունի Փյունիկը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ակումբների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Այն գլխավորում է Մադրիդի «Ռեալը»՝ 143,500 վարկանիշով։ 2-րդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 137,750, 3-րդում Մյունխենի «Բավարիան»՝ 135,250։ Լավագույնն տասնյակում տեղ են գտել նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», «Ռոման» ու «Բարսելոնան»։

Հայկական ակումբներից լավագույն ցուցանիշն ունի «Փյունիկը»։ Հայաստանի 16-ակի չեմպիոնը 176-րդն է 8,500 վարկանիշով։ 197-րդ տեղում «Արարատ-Արմենիան» է՝ 7,500։ «Ալաշկերտը» 254-րդն է, «Նոան»՝ 273-րդը, «Ուրարտուն»՝ 321-րդը, «Արարատը»՝ 375-րդը, «Շիրակը»՝ 381-րդը։

Նշենք, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ակումբների վերջին 5 մրցաշրջանի մրցելույթները եվրոպական ասպարեզում։

Հիշեցնենք, որ այս 2025/26 մրցաշրջանում Հայաստանը Չեմպիոնների լիգայում կներկայացնի «Նոան», Կոնֆերենցիաների լիգայում՝ «Արարատ-Արմենիան» (կմեկնարկի 2-րդ տուրից), «Ուրարտուն» ու «Փյունիկը»։

Նախորդ հոդվածը
Արմեն Օհանյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի Երևանում կայանալիք Mix Fight 58-ում
Հաջորդ հոդվածը
Փյունիկի ֆուտբոլիստը հրավիրվել է Լիտվայի ազգային հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։